Ուզում եմ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մարդիկ նայեն այս ֆիլմը․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սրանից մոտ մեկ տարի առաջ Գորիսում մի խումբ երիտասարդներ որոշեցին կարճամետրաժ ֆիլմ նկարահանել։
Նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները ֆիլմ նկարահանելու և ֆիլմում նկարահանվելու բացարձակապես փորձ չունեին, և այդ պատճառով ֆիլմն ավելի շատ սիրողական մակարդակով է ստացվել։

Բայց նպատակն ու մոտիվացիան այլ էին, և դա մեծացնում է ֆիլմի արժեքն ու նշանակությունը։

Ֆիլմը մարզերում սպորտի, մասնավորապես ֆուտբոլի խնդիրների մասին է։
Երիտասարդները փորձում են խոսել մարզերում, մասնավորապես Գորիսում առկա ճգնաժամի մասին, այն հուսահատության մասին, երբ ֆուտբոլ պարապող պատանիները սկսում են հասկանալ, որ իրենց երազանքներին չեն կարող հասնել, որովհետև չունեն այդ հնարավորությունը։

Այս ամենի ֆոնին շոշափում են նաև Գորիսի մարզադաշտի խնդիրը, որն ինչ-որ ծրագրի շրջանակում պիտի սարքեին. սկսեցին քանդել, բայց ծրագիրը կանգնեց, դաշտն էլ մնաց քանդված։
Սա էլ ավելի մեծ հարված եղավ ֆուտբոլով զբաղվող մի ամբողջ սերնդի համար։

Վերջերս, երբ խոսում էի այս խնդրի մասին, ինձ ասացին, որ ծրագիրը կա, և առաջիկայում վերսկսելու են մարզադաշտի կառուցման աշխատանքները։
Աստված տա, որ դաշտը շուտ վերականգնեն։

Բայց ես ուզում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ ավելի ուշադրություն դարձնի նման հարցերին։

Ուզում եմ, որ ֆեդերացիայի համապատասխան մարդիկ նայեն այս ֆիլմը։
Այն կդնեմ մեկնաբանություններում։

Կարող եք ուղարկել սա այն մարդկանց, ովքեր ֆուտբոլի մեջ են և հետաքրքրված են դրա զարգացմամբ։
Ֆիլմի տևողությունն ընդամենը 16ր է։

Միգուցե այն առիթ դառնա, որ Գորիսում ապրող պատանիների երազանքներն այլևս չփշրվեն, և նրանք էլ հնարավորություն ունենան մուտք գործելու մեծ ֆուտբոլ։

Այս հրապարակմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնող թիմին և Arman Aghadjanyan-ին այս խիզախ քայլի համար և հույս ունեմ, որ այն կնպաստի, որպեսզի մեր քաղաքի երիտասարդները հնարավորություն ունենան դրսևորելու իրենց տաղանդը և հասնելու մեծ հաջողությունների։

Ֆիլմը կարող եք դիտել այս հղումով․ https://youtu.be/944Qs2PD5pM

https://youtu.be/944Qs2PD5pM

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել