Որպեսզի իմանանք երբ է լինելու խաղաղություն, պետք է հասկանանք երբ չի լինում պատերազմ կամ դրա հակառակը՝ երբ է լինում պատերազմ. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Որպեսզի իմանանք երբ է լինելու խաղաղություն, պետք է հասկանանք երբ չի լինում պատերազմ կամ դրա հակառակը՝ երբ է լինում պատերազմ։

Դե սրա մասին գրել եմ։ Բայց չեմ զլանա էլի գրել։

Պատերազմ է լինում, երբ կողմերից մեկն ունի ինչ որ ցանկություններ, որոնց չի կարողանում կամ չի կարող հասնել այլ ճանապարհով՝ քան պատերազմը։

Ցանկացած պատերազմից հետո միշտ լինում է խաղաղություն։

Բնականաբար էդ խաղաղությունը լինում է, երբ կողմերից մեկը հասնում է իր նպատակին կամ էլ հրաժարվում է իր նպատակներից։

Հիմա Արցախյան ճակատում պարտվելուց հետո մենք ստորագրեցինք կապիտուլացիա, որը ամեն ձեւ փորձում էին կոծկել իշխանությունները։

Թեզը, թե պատերազմի պատճառը Արցախն է, հօդս ցնդեց, քանի որ դրան հաջորդեցին հարձակումներ Հայաստանի վրա եւ հաջորդիվ պահաջներ Հայաստանից՝ նոր զիջումների, տնային աշխատանքների տեսքով։

Սա նշանակում է, որ կողմերից մեկը դեռ չի հասել իր նպատակներին, դրա համար չի կնքում այդ բազմաչարչար խաղաղության պայմանագիրը։ Եւ ամեն գնով դրան ձգտող իշխանությունները ամեն նոր զիջում համարում են ձեռք բերում, փաթաթելով այն որպես ավելի մոտ «լինել խաղաղությանը»։

Իշխանությունները երբեմն չեն թաքցնում այս հանգամանքը, շեշտելով, որ այո, մենք այս կամ այն զիջումն անում ենք, որովհետեւ դա թշնամու պահանջն է ու եթե չանենք պատերազմ կլինի։ Իրականում էսպիսի մոտեցումն ավելի անկեղծ ու արդար է։

Բայց երբ նրանք սկսում են արդարացնել ու փաթեթավորել իրենց զիջումներն այլ մեկնաբանություններով եւ ցնդաբանություններով, ուրեմն իրականում գործ ունենք դավադրության հետ։

Իսկ ստերի հիմնական նպատակը պարզապես իշխանության մնալն է։

Քանի որ ժողովուրդն այդուամենայնիվ արժանապատիվ մարդկանց լուրջ շերտ ունի, որոնք էսպես թե էնպես չեն կարող հանդուրժել այս ստորացումները ու հենց էս շրջանակին էլ պիտի ամեն ձեւ ճնշել, որ հանկարծ այդ ցասումը համըդհանուր բնույթ չկրի։

Բայց դե այսպես երկար շարունակել չի լինելու։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել