Դիտումների քանակը` 34
Գորիսի համայնքապետարանի միջոցներով կատարվում է Որոտան բնակավայրի ոռոգման ջրագծի վթարված հատվածի վերակառուցում։ Վթարի պատճառով բնակավայրում առաջացել էին ոռոգման ջրի մատակարարման խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ այժմ իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ։
Նշենք, որ ոռոգման համակարգի մեկ հատված արդեն վերակառուցվել է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության շրջանակում։ Ներկայում ընթացքի մեջ են երկրորդ հատվածի վերականգնման աշխատանքները, որոնց ավարտից հետո ոռոգման ջուրը բնականոն հունով կտրամադրվի բնակիչներին։