Որոտանում անասնապահության աջակցությունը շարունակում է համայնքի առաջնահերթությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Որոտան բնակավայրի անասնապահների խնդիրը շարունակում է մնալ համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում: Արոտավայրերի բացակայության պայմաններում արդեն երրորդ տարին համայնքը փորձում է լուծումներ գտնել տեղի անասնապահների համար:

Այս տարի “Hayk for our heroes” կազմակերպությունը ձեռք է բերել 3000 հատ խոտի տուկ: Առուշ Առուշանյանն իր հերթին ստանձնել է տեղափոխման կազմակերպման աշխատանքները: Եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տալիս անխափան իրականացնել խոտի տեղափոխումը դեպի Որոտան:

Բնակավայր կատարած այցի ընթացքում Առուշ Առուշանյանը տեղում հետևել է բեռնափոխադրման աշխատանքների ընթացքին։

Այս նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն ունի սահմանամերձ բնակավայրի կայունության համար: Անասնապահությունը Որոտանի բնակիչների հիմնական եկամտի աղբյուրներից է, և խոտի մատակարարման կայուն համակարգի ապահովումը ոչ միայն թույլ է տալիս պահպանել գյուղացիների անասնագլխաքանակը, այլև ստեղծում է նախադրյալներ դրա ավելացման համար: Սա հատկապես կարևոր է սահմանամերձ բնակավայրի բնակչության տնտեսական ակտիվության և բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Համայնքի և բարեգործական կազմակերպության համատեղ այս նախաձեռնությունը, ապահովում է գյուղի կենսական կարևորության խնդրի արդյունավետ լուծումը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել