Ո՞վ է ճանաչում Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննեսին. Թերեզա Մխիթարյանի զայրացած հրապարակումը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ո՞վ է ճանաչում Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննեսին:
Մեկը կարո՞ղ է հարցնել իրեն, թե ինչու է ջնջել քոմենթս իր էջից: Ինչի՞ հետ համաձայն չի:
( Հիշեցնեմ, որ անցած կիրակի Խաչիկ գյուղի եկեղեցում մատուցված Պատարագին քահանան չէր հիշատակել Կաթողիկոսի և Թեմի առաջնորդի անունները, ինչը հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների կոպիտ խախտում, անհնազանդություն, ըմբոստություն, քանի որ դա նշանակում է՝ քահանան չի ճանաչում նվիրապետական իշխանությունը։)
Գրածս սա է, մի երկու բան ավելացրած, քանի որ այն հեռացրեց և ինձ բլոկ արեց :
«Երևանի գրախանութներում վաճառում են նիկոլի գրած խուժան, այլասերված գիրքը: Գնեք այդ գիրքը և կարդացեք նիկոլի՝ արձան բռնաբարողի սեռաշեղված մտքերը:
Կարդացեք ու տեսեք, թե ում կողքին եք կանգնել , ում կողմից եք օգտագործվում, որ մեր Մայր Եկեղեցին փորձում են քանդել:
Հաստատ իմացեք, որ նիկոլի տերերը՝ հակաքրիստոս` նեռի ներկայացուցիչները, ոչ թե արդարություն են ուզում բերել մեր Եկեղեցի, այլ ոչնչացնել են ուզում, և կաթողիկոսի տեղը բերեն իրենց գրպանային դրածոյին, ով գլոբալիստների ծրագրով կքանդի մեր Քրիստոսահիմն եկեղեցին:
Եթե նույնիսկ բոլորը սրբեր լինեին, միևնույն է պատճառներ հորինելու էին, քանի որ պատվերն արդեն իջեցված է: Մի՞թե պարզ չէ, որ սա անձի հարց չէ, այլ թիրախում մեր Սրբության Սրբոց Մայր Աթոռն է, որն ուզում են զավթել ու կազմաքանդել մեր Եկեղեցին:
Մեր եկեղեցին վերջին պատվարն է, որ կանգնած է իրենց կոկորդին ու խանգարում մեր երկիրը տանել վերջնական ապականման, թրքացման, ադրբեջանցիներով բնակեցման ու խաղաղ ճանապարհով թշնամուն հանձման: Դուք ներքաշվել եք այս հակաեկեղեցական, հակազգային, հակապետական ծրագրի մեջ: Ուշքի՛ եկե՛ք:
Հիշեք որ նիկոլը այլասերված հուդա է, իսկ մեր Տեր Հիսուսը ասել է Հուդային, որ ավելի լավ էր չծնվեր: Հուդայի կողքին կանգնող բոլորը, լինի քահանա, թե եպիսկոպոս, ուզեն թե չուզեն դառնում են հուդա: Եվ սա չի մոռացվելու մեր սերունդների կողմից»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել