Ո՞վ է հիշում Յոթնաղբյուրի արձանները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Յոթնաղբուրը Գորիսի զբոսայգում կանգնած հուշաղբյուր-հուշարձան է, նվիրված 1941–45 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված գորիսեցիներին։ Հուշաղբյուրի դիմահայաց պատի աջ և ձախ կողմերում կան մեկական կամարակապ բացվածքներ, իսկ մեջտեղում՝ բացվածքների մեծությամբ, կամարակապ խորշ: Խորշի մեջ՝ տարբեր բարձրությունների վրա, տեղադրված են երեք ցայտաղբյուր:

Կենտրոնական խորշի աջ և ձախ կողմերում կան չափերով ավելի փոքր սյունազարդ երկու խորշեր, որոնցում տեղադրված է մեկական ցայտաղբյուր: Նմանատիպ երկու սյունազարդ խորշեր և մեկական կամարակապ բացվածքներ կան նաև կողային պատերին, իսկ կողային խորշերի մեջ կանգնեցված են մեկական ցայտաղբյուր: Ցայտաղբյուրների ընդհանուր թիվը յոթն է, և հենց դրա պատճառով է, որ գորիսեցիները այն անվանել են «Յոթնաղբյուր»: Հուշաղբյուրի աջ և ձախ թևերին հայերեն և ռուսերեն գրված է. «Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին` 1943-45թթ.», իսկ ճակատով մեկ գրված է. «Հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված Զանգեզուրի հերոսներին»:

Դիմահայաց պատի հակառակ երեսին ագուցված գրանիտե սալիկի վրա կարդում ենք գուսան Աշոտի աղբյուր-հուշարձանին նվիրված երգից մի քառատող.

> Նրանց արդար հոգիներից

Բխում է պաղ, զուլալ աղբյուր,

Ամեն անգամ ջուր խմելիս

Շրթունքներով կտանք համբույր…

Հուշաղբյուրի հեղինակը՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, իսկ կառուցումն իրականացրել է Նիկոլայ Մաթևոսյանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել