Ո՞վ է ավելի կարևոր ԱՄՆ-ի համար՝ Հայաստանը թե Հարավային Կորեեան։
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար՝ Չո Հյուն. Մենք տեղյակ չէինք ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կրճատելու Թրամփի հրամանի մասին։ Մենք դրա մասին տեղեկացել ենք, երբ նախագահ Թրամփը այդ մասին գրառում կատարեց իր «Truth Social» սոցիալական ցանցում։
Չոն Հարավային Կորեայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և միավորման հանձնաժողովի նիստում ասաց, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ամերիկացի պաշտոնյաները տեղյակ չէին Թրամփի կողմից «Truth Social» սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության բովանդակությանը, նախքան դրա հրապարակումը։
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ զորավարժությունների կրճատումը չպետք է լինի պատրվակ պատերազմական գործողությունների վերահսկողության փոխանցումը Միացյալ Նահանգներից Սեուլին հետագա հետաձգեումների համար, քանի որ այս կրճատումը կատարվել է Վաշինգտոնի խնդրանքով։
Աշնանը Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև հանդիպման հնարավորության վերաբերյալ Չոն նաև նշել է, որ նման հանդիպումը կարող է լինել «նոր շրջադարձային կետ»։ Նա հավելել է, որ Սեուլը պատրաստ է երկխոսության ուղի ստեղծել Փհենյանի հետ և կխորհրդակցի Վաշինգտոնի հետ, որպեսզի այս հնարավորությունը չկորչի։
Նրա խոսքով՝ Հարավային Կորեան հարցը փոխանցել է Միացյալ Նահանգներին, բայց դեռևս պատասխան չի ստացել։
Հ․գ․ Եթե հին ու ռազմավարական գործընկերոջ հետ ԱՄՆ այսպես է վարվում, ի՞նչ սպասենք մենք՝ հայերս․․․