Շուրջ 3000 հնագիտական իր հանձնվեց Գորիսի երկրագիտական թանգարանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն

⚱️ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սբ. Հռիփսիմե եկեղեցու տարածքում 2010 թ.-ի` Հնագիտական հետազոտության բաժնի հնագիտական խմբի ղեկավար Արման Ստեփանի Նալբանդյանի ղեկավարությամբ հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 հնագիտական իր հանձնվեց Գորիսի երկրագիտական թանգարանին։

Գտածոների ցանկ` խեցեղենի բեկորներ` կավ` 2992 բեկոր +1 մետաղ+ ոսկրի ցլեպներ։

Գտածոները բնութագրվում են տարբեր դարաշրջաններով։

📦Աշխատանքային այցով ներկա էր նաև Հնագիտական գտածոների և մարդաբանության ֆոնդի կրտսեր գիտական աշխատող Մհեր Արթուրի Խեչոյանը։

⚱️Հանձնման և ընդունման ակտը կազմեց <<Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն>> ՊՈԱԿ-ը` ի դեմ տնօրեն Խաչիկ Հարությունյանի և Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Անի Առուշանյանի։

⚱️Սբ. Հռիփսիմե եկեղեցին միանավ բազիլիկ հայ առաքելական եկեղեցի է, որը կառուցվել էր 1776թ.-ին։ Գտնվում է Հին Գորիս գյուղատեղիում։ Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հենց ինքը` Մելիք Օհանը։

📦Արման Նալբանդյան հնագետը 2025 թ.-ին տևական ժամանակ պեղումներ է իրականացրել Տաթևի Մեծ անապատում։ Պեղումներն իրականացվել են <<Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի և ՀՀ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ վանական համալիրի վերականգնման և բարենորոգման շրջանակներում։

📦Հ. Գ Arman Nalbandyan հնագետի գործունեությանը կարող եք ծանոթանալ վերոնշյալ հղումով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել