Շուշին 1920-ից հետո․ Մանդելշտամի վկայությունը քաղաքի հայկական ողբերգության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Արցախն ադրբեջանական համարող տգետների համար.

Տեսա գիշատիչ Շուշի քաղաքը,

Ուր ճաշակեցի սարսափներ մահի –

Հոգուս խռովքին համանվագ:

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ մութ, սնամեջ.

Դառը տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված էր այնտեղ` լեռների մեջ…

Այսպես է ռուս գրող Օսիպ Մանդելշտամը «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ նկարագրել Շուշին 1920թ. հայերի ջարդերից տարիներ անց։

1920թ. գարնանը՝ մարտի 23-26-ին, ադրբեջանական զորքերը հարձակվում են Շուշիի ծաղկուն հայկական թաղամասի վրա, հիմնովին ավերում ու հայաթափում քաղաքը։ Շուրջ 8-10 հազար հայ դառնում է մի քանի օր շարունակվող ոճրագործության զոհ, շուրջ նույնքան հայ բնակիչ էլ փախչում Շուշիից:

Քաղաքը, որի բնակչության մեծամասնությունը հայեր էին, Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության հետանքով վերածվել էր «ադրբեջանական քաղաքի»:

Օ. Մանդելշտամը կնոջ՝ Նադեժդա Մանդեշտամի հետ ջարդերից 10 տարի անց է այցելում Շուշի, որտեղ նույնիսկ տարիներ անց զգացվում էր մահվան շունչն ու կոտորածի պատկերը։

«Այդ տարիներին մենք ամեն քայլի տեսնում էինք մուսավաթականների ջարդերի հետքերը (Շուշին միայն արդեն բավ էր)…»,- գրել է Մանդելշտամի կինը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել