Դիտումների քանակը` 88
273 Views
Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը
Թատրոնը ոչ միայն արվեստ է, այլև հոգու հայելի, որտեղ վերածնվում են պատմություններն ու արժեքները։ Այս տոնը հատկապես խորհրդանշական է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համար, որը տարիներ շարունակ նվիրումով ծառայում է մշակույթին, բեմին և իր հանդիսատեսին։
Շնորհավորում ենք Գորիսի թատրոնի դերասաններին, ովքեր մեծ նվիրումով կյանքի են կոչում կերպարներ, հուզում, ոգեշնչում և պահպանում բեմական արվեստի ջերմությունը մեր քաղաքում։ Ձեր աշխատանքը անգնահատելի է, ձեր բեմական քայլերը՝ կարևոր մշակութային ժառանգության շարունակականություն։
Թող բեմը միշտ լինի լեցուն, հանդիսատեսը՝ ջերմ, իսկ արվեստը՝ հավերժ կենդանի։
Շնորհավոր տոնդ, ԹԱՏՐՈՆ!