Դիտումների քանակը` 20
Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից վերև գտնվող ծաղկադաշտերում բռնկված հրդեհի հետևանքով իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին Գորիսի հրշեջ-փրկարարական ուժերին միացել է նաև Տաթև համայնքի հրշեջ մեքենան։
Համայնքի հրշեջ մեքենան օպերատիվ կերպով մեկնել է դեպքի վայր՝ աջակցելու հրդեհի տարածման կանխարգելման և կրակի մարման աշխատանքներին։
Այսպիսի իրավիճակներում հատկապես կարևոր են արագ արձագանքը, համագործակցված աշխատանքն ու փոխօգնությունը՝ հնարավոր վնասները նվազեցնելու և բնակավայրերի ու բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։