Կապանի և Քաջարանի ռուսական կենտրոններում կայացավ Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված շախմատի մրցաշարի երկար սպասված եզրափակիչ փուլը։ Մրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքի մասնակիցներ՝ 10-ից մինչև 75 տարեկան՝ ցուցադրելով իրենց հմտություններն ու սերը շախմատի նկատմամբ։
Կապանում հաղթողների անունները.
️ 1-ին տեղ – Ղահրամանյան Ալեն
️ 2-րդ տեղ – Բունիաթյան Դավիթ
️ 3-րդ տեղ – Գեւորգյան Ալեն
️ 4-րդ տեղ – Թադևոսյան Անդրանիկ
Քաջարանում հաղթողների անունները.
️ 1-ին տեղ – Խաչատրյան Արմեն
️ 2-րդ տեղ – Քաթանյան Դավիթ
3-րդ տեղ – Ստեփանյան Նարեկ
4-րդ տեղ – Աբգարյան Հայկ
Կապանի Ռուսական կենտրոնի պատասխանատու Վիկտորյա Հակոբյանը նշում է, որ սա իսկական տոն է, որտեղ երեխաներն ու մեծահասակները, անկախ տարիքից և փորձից, լիակատար նվիրումով պայքարում էին հաղթանակի համար. «Մենք շատ հպարտ ենք, որ կարողացանք մասնակցել մրցաշարի կազմակերպմանը և աջակցել մեր մարզում շախմատի զարգացմանը։ Անչափ շնորհակալ ենք նաեւ Սյունիքի մարզպետի աշխատակազմին ու Կապանի համայնքապետարանին»։
Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ և Հայաստանի շախմատի ակադեմիայի Սյունիքի ներկայացուցիչ Արթուր Խոջաբաղյանը շեշտում է մրցաշարի կարևոր դերը շախմատը սիրող մարդկանց համախմբելու և եզրափակչում ներկա մարզական անհավանական հույզերի համախմբման գործում. Կապանում մասնակիցներն ավելի երիտասարդ էին, իսկ Քաջարանում՝ ավելի փորձառու։ Կարծում եմ՝ խառը տարիքային կատեգորիաները հետաքրքիր են դարձնում մրցաշարը։ Փետրվար-մարտ ամիսները մեր տարածաշրջանին իսկական շախմատի փառատոն պարգեւեցին, եւ շատ լավ կլիներ, որ այս մրցաշարը դառնա կանոնավոր ու ամեն տարի անցկացվի»։
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կազմակերպած մրցաշարերը մեկնարկել են 7 մարզում և 10 քաղաքում։
Մասնակից մարզեր՝ Սյունիք, Լոռի, Արմավիր, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Կոտայք։
Ներկայացված բնակավայրերը՝ Կապան, Մեղրի, Քաջարան, Վանաձոր, Արմավիր, Գորիս, Իջևան, Վարդաձոր, Մալիշկա, Հրազդան։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական ձևաչափով, 11 տուրով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոններով։ Ժամանակացույց՝ 5 րոպե ամբողջ խաղի համար + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած առաջինից:
Նյութի աղբյուրը կգտնեք այստեղ․