Նրա վերջին գրառումն էր․«Հավերժ կանգուն մնաս, ի՛մ Մարտունի…»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

🇦🇲 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի՝ Արցախ ներխուժման ժամանակ Մարտունու քաղաքապետ 34-ամյա Ազնավուր Սաղյանը զոհվեց հայրենի քաղաքը ադրբեջանական հրետակոծությունից անձնվիրաբար պաշտպանելիս:

Նույն օրը առավոտյան լրագրողներից մեկի հետ կարճ զրույցում Սաղյանը ասել էր․ «Կռիվ ա, դե չեմ կարում խոսամ, լավ մնացեք»։ Կեսօրից հետո ևս մեկ անգամ կապ էր հաստատել և հայտնել վիրավորների մասին։

Սաղյանը ոչ միայն ղեկավար էր, այլև մարտիկ․ մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին և արժանացել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ Նրա նվիրվածությունը հստակ էր թե՛ գործում, թե՛ խոսքում։

Ազնավուր Սաղյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Նրա վերջին գրառումն էր․

«Հավերժ կանգուն մնաս, ի՛մ Մարտունի…»

📌 44-օրյա պատերազմի ժամանակ Ազնավուր Սաղյանի խոսքերից.

«Ինքնաթիռներն ու մնացածը, ինչ ունեին-չունեին, ամբողջությամբ թափեցին Մարտունու վրա, բայց մարտունեցիները՝ մեծ, ահել-ջահել, բոլորը կանգնել ու հերոսաբար կռվել են»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել