Նվիրիր համերգ՝ հնչեցրու արվեստը հեռավոր գյուղերում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Միացե՛ք «Նվիրիր hամերգ» նախաձեռնությանը

Սիրելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Նվիրիր համերգ Վաղատին գյուղին KATIL նվագախմբի հետ» միջոցառման դրամահավաքը reArmenia հարթակում։

Ի՞նչ է «Նվիրիր համերգը»

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի գյուղերի 70%-ից ավելին գրեթե զուրկ են մշակութային կյանքից։ Մենք ուզում ենք փոխել այս իրավիճակը՝ իրականացնելով բարձրորակ համերգներ հեռավոր գյուղերում։

Նախագծի գաղափարը հետևյալն է՝ աջակիցների համայնքը գնում է նվեր-տոմսեր կամ նվիրատվություն է անում, ձևավորված բյուջեով կազմակերպվում է համերգ որևէ հեռավոր գյուղում, համերգի մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։

Նախաձեռնությանը կարող եք միանալ երկու եղանակով՝

դառնալ միանգամյա աջակից՝ նվիրատվություն անելով reArmenia հարթակում,

Նվիրիր համերգի տոմս՝ https://rearmenia.com/…/gift-a-concert-to-the-village…

միանալ մեր համայնքին և դառնալ մշտական աջակից՝ բաժանորդագրվելով Telegram ալիքին, որտեղ կիսվում ենք նախագծի զարգացումների և արդյունքների մասին տեղեկություններով։

Միացիր Telegram-ին՝ https://t.me/nvirir_hamerg

Միասին հասանելի դարձնենք արվեստն ու մշակույթն ամենուր:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել