Նոր ոռոգման համակարգեր Վերիշենում և Որոտանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի համայնքապետարանը շարունակում է հետևողական աշխատանքները՝ համայնքի բնակավայրերում առկա մարտահրավերներին արձագանքելու և զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Հերթական շարունակական ծրագրի շրջանակներում, համայնքը ոռոգման նոր խողովակներ է ստացել Վերիշեն և Որոտան բնակավայրերի համար։ Այս նախաձեռնության նպատակն է ապահովել նոր հողատարածքների ոռոգումը՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը տվյալ բնակավայրերում։ Ոռոգման համար անհրաժեշտ խողովակները համայնքին են տրամադրվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ «ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի շրջանակներում։

Հարկ է նշել նաև, որ Վերիշեն և Որոտան բնակավայրերում, ջրագծերի վերակառուցման աշխատանքների մի մասն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ։

Այս ծրագրերը չափազանց կարևոր են համայնքի համար, քանի որ դրանք ուղղակիորեն նպաստում են հիմնական ենթակառուցվածքների բարելավմանը, գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը և, որպես հետևանք, տեղի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Ոռոգման և խմելու ջրի հասանելիության ընդլայնումը կենսական նշանակություն ունի մեր բնակավայրերի զարգացման և տնտեսական հիմքերի ամրապնդման համար։

Գորիսի համայնքապետարանը բարձր է գնահատում գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ համայնքի կայուն զարգացման։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել