Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը կոչ է անում հեղափոխություն անել, որովհետև Հայաստանում հեղափոխություն եղել է ոչ թե 2018-ին, այլ 2026-ին․ Նաիրի Հոխիկյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը կոչ է անում հեղափոխություն անել, որովհետև Հայաստանում հեղափոխություն եղել է ոչ թե 2018-ին, այլ 2026-ին։

Հեղափոխությունները դասական առումով լինում են ոչ թե իշխանությունը մեկից մյուսին անցնելու ձևով, այլ արժեքների, գաղափարների ու բարոյականության արմատական փոփոխություններով։

2018-ին Սերժ Սարգսյանի փոխարեն իշխանության ղեկին նստեց Նիկոլ Փաշինյանը։ Դա հեղափոխություն չէր, այլ անունների փոփոխություն։ Իսկ իրականում երկրում չփոխվեց ուրիշ ոչինչ։

2020-ի պայմանավորված պատերազմից ու Արցախի վաճառքից հետո սկիզբ դրվեց իրական հեղափոխական գործընթացների, որոնք հաջող ավարտին հասցվեցին 2026-ի հունիսին։

Հեղափոխությունը այն է, երբ ժողովրդի գլխում տեղի է ունենում փոփոխություն։ Երբ ժողովուրդը կողմ կամ դեմ է լինում որևէ խորը փոփոխության, փոխում է ազգային, բարոյական արժեքները։

Նիկոլ Փաշինյանի հաջողած հեղափոխությունը այն էր, որ 2026-ի ընտրությունների ժամանակ Հայաստանի բնակչության մի մեծ մաս համաձայնեց Արցախի վաճառքի, Արարատի ուրացման, հայրենիքից հրաժարվելու, այլասերման, բարոյական անկման, թուրքասիրության հետ։ Դա հեղափոխություն էր, և դա է մեր ազգի ու պետականության մեծագույն ողբերգությունը։ Երբ ժողովրդի գլխում է տեղի ունենում փոփոխությունը դեպի ազգային ինքնության ոչնչացում։

Այստեղ մեծ անելիք ունեն ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնք, սակայն, զբաղված են ԱԺ-ի քաղաքական շոուներով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել