Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ը հերթական անգամ ոտնահարում է սեփականության իրավունքը։
Հիշեցնենք որ սա առաջին անգամը չէ։
Ոչ վաղ անցյալում սեփականության վկայական ունեցող քաղաքացիների տարածքները հանձնել են Ադրբեջանին` Տավուշի մարզում, որպեսզի պատերազմ չլինի։
Ավելի վաղ Նիկոլը ուրացել է արցախցիների ինքնորոշման իրավունքը եւ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Այժմ էլ ընդունում է որ արցախցիները չունեն սեփականություն Արցախում։
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտպանել Հայաստանի սահմանները, բայց հայտարարել է որ մի քանի ճերմակ գագաթի համար չի պատրաստվում կռիվ անել եւ այժմ ՀՀ սուվերեն տարածքի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից եւ նա հաշտ է դրա հետ։
Նրա համար ոչինչ է Հայաստանի սեփականությունը։
Նիկոլ Փաշինյանը թքած ունի ՀՀ օրենքի եւ Սահմանադրթյան վրա։
Եվ ահա տեսեք, հաղորդում է ներկայացվել ՆԳՆ, որով.
Պահանջվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցու՝ ատյանից, խորանից, ավանդատներից և այնպիսի վայրերից, որոնք նախատեսված են բացառաբար Եկեղեցու սպասավորների համար, վտարել Ստեփան Ասատրյանին:
Ինչպես նաեւ`
Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ:
ՆԳՆ ոստիկանությանը ներկայացվել է դիմում ներխուժումը կանխելու վերաբերյալ:
Բայց նա կգնա։
Կգնա, ևս մեկ անգամ ոտնահարելով ՀՀ օրենքը ու սեփականության իրավունքը։