Նիկոլը բացարձակ խնդիր չունի, նա հանուն պաշտոնի կգնա ցանկացած արկածախնդրության․ Հրանտ Խալաթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Որքան էլ, որ հապշտապ արված լայվով, պրոթյուրքական նիկոլն իր հայկական ժեխին շտապեց հավաստիացնել, թե Պուտինի հետ հանդիպումն անցել է բավականին լավ ու արդյունավետ, այնուամենայնիվ, այդ հանդիպման արդյունքում, մենք ավելի խորն ընկղմվեցինք քաքի մեջ։

Թյուրքական խամաճիկի հերթական փնթի կռուտիտից հետո, իմա՝ այդ օրենքի ընդունումով մենք կանխել ենք եվրոպամետների՝ հանրաքվեով Հայաստանը դեպի եվրամիություն տանելու հնարավորությունը, եվրոպան «նիկոլ» թե որևէ կոպեկ կտա Հայաստանին։ Իսկ գազի գնի հնարավոր քառապատկման դեպքում, առանց արևմուտքի նյութական աջակցության, նիկոլը զուտ ՀՀ բյուջեով, անգամ 2 ամիս չի կարող կոմպենսացնել ժողովրդի գխին կախված քառակի թանկացումը։ Տակը մնում է միայն մեկ ալյընտրանք՝ ադրբեջանական էժան գազը։ Իսկ թե ինչ ենք մենք՝ ազգովի վճարելու այդ էժան գազի դիմաց, անգամ պատկերացնելն է սարսափելի։

Նիկոլը բացարձակ խնդիր չունի, նա հանուն պաշտոնի կգնա ցանկացած արկածախնդրության, ի վերջո կթռնի պատասխանատվությունից, ինչպես ողջ կյանքն է թռել, իսկ այդ ամենի համար, վճարելու ենք մենք։ Արտաքին աշխարհը նիկոլին չի պատժում, այլ՝ հայ ազգին ու ասեմ, լրիվ իրավացիորեն, քանզի հենց հայ ազգն է 4 անգամ նրան ընտրել․․․

Հ․Գ․ Ամեն դեպքում խորհուրդ կտամ հոգեբանորեն և ֆինանսապես պատրաստվել գալիք ձմռանը։ Չի բացառվում, որ ջեռուցման համար, նախկինում վճարած ամսեկան 50-70 հազարի փոխարեն, ստիպված լինենք վճարել 200-280 հազար։ Էլ չեմ խոսում, որ հնարավոր է ընդհանրապես գազ չունենանք և 92 թիվը կրկնվի․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել