ՍՅՈՒՆՅԱՑ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Վեհափա՛ռ Տեր
Մեծագույն սիրով և որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը ծննդյան տարեդարձի առթիվ՝ հայցելով Բարձրյալից, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի և զորացնի Ձեզ՝ ի սպաս Հայոց Սուրբ Եկեղեցու և հավատավոր մեր ժողովրդի։
Սյունյաց և Վայոց ձորի թեմերի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից հայտնում ենք մեր որդիական սերն ու հավատարմությունը Հայոց Հայրապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Աղոթում ենք, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի անսպառ զորություն և համբերություն՝ այս դժվարին ժամանակներում խաղաղությամբ ու հաստատուն հավատով շարունակելու հովվապետական բարձր ու պատասխանատու ծառայությունը։
Թող Սուրբ Էջմիածնի օրհնությունը և մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա աղոթքը մշտապես ուղեկից լինեն Ձեզ, իսկ Աստծո շնորհը զորացնի և ամրապնդի Ձերդ Սրբությանը Ձեր հայրապետական առաքելության մեջ՝ ի բարօրություն Հայոց Եկեղեցու, հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի։
Առ Ամենակալ Աստված աղոթքով մաղթում ենք Ձերդ Վեհափառությանը քաջառողջ և արևշատ կյանքի երկար օրեր ու ամենայն բարիք։
ՄԱԿԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ