Մի մոտիվ ունեինք՝ թուրքերը չգային, մոլախոտից մաքրված այս հողը հայկական պահեինք. Մանե Սողոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts


Ադրբեջանցիների Հայաստանի տարածքում վերաբնակեցման պաշտոնական ծրագրի մեջ (որը, ի դեպ հրապարակվել է մի քանի օր առաջ ու հասանելի է բաց աղբյուրներում), նշվում է, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը, համապատասխան մանդատ ստանալով։

Իրենց փորձագետները միտքը բացում են՝ դա պիտի լինի թուրքական բանակը։ Արդեն պաշտոնական հանդիպումներ ունեցել են թուրք պաշտոնյաների հետ։ Թուրքիայի դեսպանը «համայնքի» գրասենյակ այցելել է։ Թուրքիայից աջակցման պաշտոնական հայտարարությունները հնչել են։

Ադրբեջանական կողմի պնդմամբ, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները և պետական ծրագրի շրջանակներում սկսվել են արդեն հաշվառումը և ցուցակագրումը։ Այս պահին խոսքը գնում է մի քանի հարյուր հազարի մասին։

Ադրբեջանից փախստական դարձած հայերի մասով նման պաշտոնական ծրագիր չկա, առավել ևս չկա որևէ միտում, որ ջարդերից փրկված մարդիկ կցանկանան վերադառնալ թշնամի պետություն ապրելու։

Իսկ Ադրբեջանում ոչ միայն կա ծրագիր, թե ինչպես են իրենք պլանավորում Հայաստանի տարածքը գրավել առանց պատերազմ հայտարարելու, այլ նաև արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ դիվանագիտական, իրավական, քարոզչական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։

Կրկին շնորհակալություն իմ ճանաչած բոլոր 3-րդ համար ընտրողներին, ուղղակի կամ անուղղակի ՔՊ սնուցողներին, ապրե՛ք, վայելեք սա:
Ճղվեցինք բացատրելով:
Նախկիններից անձնական շահ ունեինք, ուզում էինք իրենք գան….
Այնինչ մի մոտիվ ունեինք՝ թուրքերը չգային, մի կերպ հազարավորների արյան գնով մոլախոտից մաքրված այս հողը հայկական պահեինք:

Պատրաստվեք դրանց կողքին երեխա մեծացնելուն:

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել