Դիտումների քանակը` 21
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին:
Գորիսի դրամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել Ա․ Լախուտինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմում՝ «Միրհավ» /հեղինակ՝ Ակսել Բակունց/ ներկայացմամբ: Արվեստում ունեցած ներդրման, դերասանական և ռեժիսորական բարձր պրոֆեսիոնալիզմի և թեմայի արդիականության համար «Միրհավ» ներկայացումն արժանացել է դիպլոմի։
Նշենք, որ փառատոնին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Իրանի, Տաջիկստանի թատրոնները: