«Միտանիքը»՝ ինքնօգնության, փոխհամագործակցության և սեփական ռեսուրսների վրա հիմնվող ցանց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
«Միտանիքը»՝ ինքնօգնության, փոխհամագործակցության և սեփական ռեսուրսների վրա հիմնվող ցանց

Այսօր կխոսեմ Միտանիքի հետ կապված մի կարևոր հանգամանքի մասին, որն անչափ կարևոր է մեր հասարակության համար։

Ի՞նչ ռեսուրսներ են պետք լուծելու ճգնաժամի սուր խնդիրները և իրականացնելու ապագա ծրագրերը։

Զարմանալի, թող չթվա, սկզբնական շրջանում լիովին բավարար են սեփական մտավոր կարողությունները համադրված սեփական միջոցների հետ։

Սա ամենևին իրականությունից կտրված ամպագոռգոռ հայտարարություններ չեն, այլ արդեն 7 տարվա փորձով ամրագրված փաստեր։

Գիտեք, որ 2019 թվականին առաջինն եմ սկսել հայերենի թվային տեխնոլոգիաները՝ խոսքի ճանաչումը, ձայնի սինթեզը, մեքենայական թարգմանությունը, հետագայում էլ ԱԲ համակարգերը՝ մեքենայական ուսուցմամբ։

Այս նույն գործն առաջադեմ տերությունները և վերազգային կորպորացիաներն արել եմ, առանց չափազանցության, հարյուր միլիոնավոր դոլար/եվրո֊ներով։

Առաջինը ես եմ հավաքել և մշակել հայկական մեծ տվյալները։ Հիմա, որ տեղական ՏՏ կազմակերպությունները ոգևորությամբ թմբկահարում են Firebird AI-ի հաջողությունները, չունեն մեր ինքնությանը վերաբերվող ոչ մի հավաքված ու մշակված տվյալ։ Այլ խոսքերով մարդիկ աղմուկ֊աղաղակով գլոբալիստական գործ են առաջ տանում` շատ անգամ օգնելով մեր թշնամիներին ու հակառակորդներին։

Դեռ ես ոչինչ։

Լսե՞լ եք, որ ազգային֊ազատագրական պայքարը լինի առանց թիկունքի և աջակցության։

Կա այդպիսի պայքար հայ իրականությունում ինչքան էլ չցանկանաք հավատալ։ Հարյուրավոր ազատամարտիկներ գնում եմ բռնազավթված տարածքներ ապավինվելով զուտ սեփական միջոցներին։

Դա ինչպե՞ս է հնարավոր․ ինտելեկտուալ ուժի և համառ կամքի օգնությամբ։ Նրանք սովորական ինքնազեններով չեն կռվում, այլ հայ ծպտյալ գիտնականների մշակած տեխնոլոգիական հզոր զենքերով ու միջոցներով։ Գլուխ խոնարհենք այդ անանուն գիտնականների առաջ։

Ու մինչև օրս այդ պայքարը շարունակվում է մեր հասարակության բացարձակ անտարբերության պայմաններում։

Կամ տեղյա՞կ եք պարենային անվտանգության գյուղատնտեսական գերկարևոր ծրագրից, որը պիլոտային եղանակով հաջողությամբ կիրառվում է տասնյակ վայրերում։ Նրանք լուծում են անասնակերի ստացման խնդիրը, որը միշտ էլ թնջուկ է եղել հայ գյուղացու համար ձմռային/գարնանային սեզոններին։ Նա կամ մորթել է անասուններին, կամ էլ լքել գյուղատնտեսությունը՝ հեռանալով այլ վայրեր։

Ես ընդամենը մի քանի անգամ եմ հանգանակության կոչ արել։ Մի անգամ մեր վիրավորված ազատամարտիկներին շտապ օգնություն հատկացնելու խնդրանքով, որովհետև անկանխատեսելի իրավիճակ էր առաջացել, երբ ժամերի ու օրերի ընթացքում որոշվում էր վիրավորված ազատամարտիկների ճակատագիրը։

Մի քանի անգամ էլ դիմել եմ «Միտանիքի» մշակմանն աջակցելու խնդրանքով։

Ոչ մի լումա չեմ խնդրել իմ տեխնոլոգիական ծրագրերի համար։

Միայն կամավորական աջակցություն և դա բնական էր, որ միայնակ մարդը չէր կարող ազգային նշանակության հարցեր լուծել տվյալների մեծության պատճառով։

Հուսով եմ ինքնուրույն գործելու փաստարկներս ազդեցիկ են։

Հիմա ամենակարևորի մասին։

Ամեն մի Միտանիք անդամագրվողը տեսականորեն կարող է ստանալ օգնություն, այդ թվում՝ նյութական։ Մենք նախատեսում ենք ինտեգրել բազմաթիվ հիմնադրամներ, ապահովագրական ընկերություններ, որոնց օգնությունից նրանք կարող են օգտվել։

Ավելի ասեմ ցանցը ստեղծվում է փոխհամագործակցության սկզբումքով։

Ամենահասարակ օրինակն ասեմ․ ցանցի անդամը կարող է օգտվել մյուս անդամների օգնությունից, եթե տվյալ մարզում բախվել է դժվարությունների։

Փորձված մեթոդ է, որի գործարկման համար շնորհակալություն պիտի ասենք Արծրուն Պեպանյանին։

Այնպես, որ Միտանիքը կարող է լինել բառացիորեն «մի տանիք» նյութական ու փոխհամագործակցության իմաստով։

Տեղադրում եմ «Ռայֆայզեն»-ը (Raiffeisen Bank International / RBI) պատմությունից մի կտոր, որ պարզ դառնա, թե փոխհամագործակցության ու ինքնօգնության կոոպերատիվ մոդելը ինչքան կարևոր գործոն է, որ նույնիսկ հիմք է դրել այդպիսի հեղինակավոր բանկի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել