Մեր կլինիկան տարածաշրջանում միակն է, որտեղ կատարվում են ինվազիվ միջամտություններ․ Տաթեւիկ Հայրապետյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
343 Views

Գորիսի Հայ֊Ֆրանսիական սրտանոթային կենտնորը հիմնադրվել է 2012 թվականին Ավետիս Մատիկյանի ջանքերով։ Այս բժշկական կենտրոնի շնորհիվ Հայաստանի հարավում փրկվել են հարյուրավոր մարդկանց կյանքեր։ 

Մեր հարցազրույցի հյուրն է կենտրոնի բժշկուհի սրտաբան Տաթեւիկ Հայրապետյանը։

֊ Ողջույն Տաթեւիկ, ի՞նչ դերակատարում ունի Գորիսի ֆրանս֊հայկական սրտանոթային կենտրոնը տարածաշրջանի համար։

– Բարև Ձեզ, Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը տարածաշրջանում միակ կլինիկան է, որտեղ կատարվում են ինվազիվ միջամտություններ։

Կենտրոնը ունի մեծ կարևորություն, քանի որ սպասարկում է Սյունիքի մարզի և Արցախի բնակչությանը։

֊ Հիմնականում ո՞ր խնդիրն է առավել տարածված մեր բնակչության մեջ։

֊ Ցավոք, սիրտ-անոթային հիվանդությունները լայն տարածված են  ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և ունեն երիտասարդացման միտում։ Հայաստանում և մյուս զարգացող երկրներում կա շատ մեծ խնդիր կապված նրա հետ, որ հիվանդները դիմում են բժշկի բավականին ուշացումով, որն ավելի է մեծացնում հետագա բարդությունների առաջացման ռիսկը։

֊ Իսկ ի՞նչ պետք է անեն մարդիկ՝ խուսափելու համար սրտանոթային խնդիրներից։

֊ Սիրտանոթային խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել վատ սովորույթներից, որոնք բարձրացնում են հիվանդությունների առաջացման ռիսկերը։

Դրանք են՝ ծխելը, ճարպակալումը, հիպոդինամիան։

֊ Մարդիկ հաճախ նշում են, որ տոնական օրերին հաճախակիանում են սրտանոթային խնդիրներով պայմանավորված շտապ օգնության կանչերը։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞վ է պայմանավորված։

– Տոնական օրերին մարդիկ սնվում են անկանոն և հաճախ չարաշահում են վնասակար սննդամթերքների ընդունումը, ինչպես նաև ալկոհոլի ընդունման հաճախականությունը և չափաբաժիններն են մեծանում, որոնք ընդհանուր առմամբ բարձրացնում են սրտանոթային պատահարների ռիսկը։ Եվ իհարկե չպետք է մոռանալ սթրեսի մասին, որոնցից խուսափել տոներին չի լինում։ 🙂 

֊ Առաջիկայում 2021թ․֊ն է, ի՞նչ ակնկալիքներ ունեք եկող տարվանից։

Այժմ ծանր ժամանակաշրջան է բոլորիս համար և կարծում եմ համախմբումը կօգնի հաղթահարելու այս ամենը և  2021֊ին կառուցելու նոր հաղթանակող պետություն, որում պետք է յուրաքանչյուրս ունենանք մեր ներդրումը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել