Դիտումների քանակը` 19
131 Views
«Մենք Ռուսաստանի դեմ կռվել ենք 10 տարի, և դա դժվար ու ծանր պատերազմ էր։ Ռուսաստանը մեզ անհրաժեշտ է’, որովհետև նա հանդիսանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Նրանց ձայնը մեզ պետք է մեր կողմում որոշ հարցերով, և մենք ունենք նրանց հետ ռազմավարական հետաքրքրություններ։ Մենք չենք ցանկանում դրդել Ռուսաստանին փնտրել այլընտրանքային կամ այլ տարբերակներ Սիրիայի նկատմամբ», – հայատարարել է Սիրիայի ինքնահռչակ նախագահ Մուհամմադ ալ-Ջուլանին, ում այժմ ընդունում են որպես Ահմեդ աշ-Շարաա։
Մի կողմ թողնենք նրա անցած ուղու և նրա անձի նկատմամբ մեր վերաբերմունքը, բայց նա առնվազն ցույց է տալիս պրագմատիկ առաջնորդի վարքագիծօգտագործել բոլոր հնարավոր միջոցները ո'չ թե նոր թշնամիներ ձեռք բերելու, այլ ինչ-ինչ հարցերում համախոհություն ապահովելու։