Մեկնարկել են Ներքին Խնձորեսկ-Գորիս ճանապարհի վերակառուցման աշխատանքները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մեկնարկել են Ներքին Խնձորեսկ-Գորիս ճանապարհի վերակառուցման աշխատանքները

Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհի վերակառուցման լայնածավալ աշխատանքները մեկնարկել են։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցներով իրականացվող այս կարևոր ծրագրի շրջանակներում հիմնովին նորոգվում է 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը։

Ներկայումս ակտիվորեն իրականացվում են ճանապարհի լայնացման հողային աշխատանքներ, զուգահեռաբար ընթանում է հենապատերի կառուցումը։

Այս ճանապարհի վերակառուցումը երկար սպասված ծրագիր է համայնքի համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ճանապարհի ամբողջական ասֆալտապատում, կահավորում, ճանապարհային անվտանգության համար անհրաժեշտ կառուցվածքների տեղադրում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել