Դիտումների քանակը` 28
Գորիսի «Մեծ Հայք» պարային համույքը մեկնել է Շրի Լանկա՝ մասնակցելու միջազգային մրցույթ-փառատոնին։ Համույքի սոցիալական էջերում արդեն հրապարակվել են առաջին տեսանյութերը, որոնցում արտացոլված են ճանապարհորդության ընթացքն ու անդամների տպավորությունները հեռավոր կղզուց։
Սպասվում է, որ առաջիկա օրերին գորիսեցի պարողները հայկական ավանդական պարարվեստն ու մշակույթը կներկայացնեն միջազգային բեմում՝ մրցելով տարբեր երկրներից ժամանած լավագույն խմբերի հետ։