Դիտումների քանակը` 35
234 Views
Մի գուցե կարճաժամկետ հաշվարկներով ոմանց կարող է թվալ թե Հովհանավանքում մասնակցելով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած միտինգին, նրանք «տուն են պահում», բայց նայեք նման քայլերով ձեր տունը չքանդեք։
Քաղաքական հարցերում տարակարծությունը մի խառնեք կրոնական թեմաներին։
Դուք կարող եք ինքներդ ձեզ, կամ ձեր հարազատներին խաբել, թե ամեն ինչ լավ է, հատկապես Արցախը տալուց հետո, բայց Աստծուն չեք կարող խաբել, առավել եւս, երբ զինվորագրվում եք Եկեղեցու դեմ տարվող մենամարտում։
Զգուշացեք, Նիկոլը ձեզ եւ մինչեւ իսկ ձեր սերունդներին ներքաշում է մի մեծ մեղքի մեջ, եւ նույնիսկ մեր աղոթքները կարող է չօգնեն ձեզ, դուրս գալու դրա տակից։
Զգուշացե՜ք, սա վաղուց քաղաքական կողմնորոշման հարց չէ։