Արմեն Կառլենի Գասպարյանը ծնվել է 1974թ. փետրվարի 3-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում:
1981-1989թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Կապանի շինարարական տեխնիկումում:
Ընդամենը 15 տարեկանում, որպես կամավոր, անդամագրվել է Համլետ Քոչարյանի ջոկատին և մասնակցել Մարտակերտի ինքնապաշտպանությանը: 1992թ. վիրավորվել է բեկորից:
1993-1994թթ. պարտադիր ծառայություն է անցել Կապանի N զորամասում, իսկ 1999թ.-ից անցել պայմանագրային ծառայության՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Հասել է ավագ լեյտենանտի զինվորական կոչման (ենթասպա՝ 2002թ., լեյտենանտ՝ 2005թ., ավագ լեյտենանտ՝ 2007թ.):
2008թ. առողջական խնդիրների պատճառով զորացրվել է պահեստազոր, իսկ 2010թ.-ից աշխատել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում:
2016թ. ապրիլի 2-ին՝ Քառօրյա պատերազմի առաջին օրերին, «Երկրապահ» կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Ապրիլի 6-ին զոհվել է հերոսաբար՝ հատուկ մարտական առաջադրանք կատարելիս:
Արցախի Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»:
Արժանացել է նաև «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Հայաստանի երկրապահ», ՀՀ ԶՈՒ 20 տարվա հոբելյանական մեդալների և այլ պատվոգրերի:
Արմենն ամուսնացած էր, ուներ երկու զավակ:
Փա՛ռք ու խոնարհում մեր հերոսներին: ![]()
![]()
#Ճանաչենք_Սյունիքի_մարզի_հերոսներին#ԱրմենԳասպարյան#Մակիչ#Շինուհայր#Գորիս#Սյունիք#Արցախ#ՔառօրյաՊատերազմ#Թալիշ#Հերոսներ#ԱնմահՀերոսներ#ՀավերժՓառք