Ձևավորվում է հայկական սոց․ ցանց ֊ առաջնային հավաքվում են մտավորականները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մի քանի օր է, ինչ նոր վերնախավ ձևավորելու նպատակով զուտ ազգային ցանցին՝ «Միտանիքին» միանալու հրավերներ ենք ուղարկում ծանոթ և անծանոթ հեղինակավոր մտավորականներին, գիտնականներին, մասնագետներին։

Անկեղծորեն ասած, չափազանց պասիվորեն է ընթանում այդ գործընթացը։ Որոշ մարդիկ հրաժարվում են օբյեկտիվ կան սուբյեկտիվ պատճառներով, ոմանք անձնական հանդիպում են պահանջում հավանաբար անբավարար վստահության արգելքը հաղթահարելու, ուրիշները խոստանում, բայց ոչինչ չեն ձեռնարկում, իսկ ամենացավալին այսպես ասած «հակազդեցությունն» է, ավելի շուտ, արձագանքի իսպառ բացակայությունն է։

Այո կարելի է ասել, թե «դուք ո՞վ եք, որ նման հարգարժան մարդիկ արձագանքեն»։ Ինչո՞ւ պիտի այդ մարդիկ արձագանքեն, եթե ամբողջ լրատվական ու հանրային դաշտն ուղղակի բոյկոտում է այս նախաձեռնությունը։

Անշուշտ տրամաբանական է, եթե մոտեցումը զուտ մակերեսային է։ Հիմա պատկերացրեք, որ խոսքը գնում է մի այնպիսի իրավիճակի վերաբերյալ, որն անչափ նման է Ֆրանսիայի բռնազավթման տարիներին։ Եւ քանի՞ «հրապարակային» արձաքանք կար ընդհատակյա տեղական դիմադրությանը, որը գործում էր շատ խորքային ու համակարգված նպատակներով։

Ավելին ասեմ, թվեք մեկ նախաձեռնություն, որն այսօր դատարկաբանության, պատրանքային հռետորաբանության, անգամ ողբասանության փոխարեն ռեալ հողի վրա անվտանգային, տնտեսական ու գիտակատեխնիկական ծրագրեր է իրականցնում։

Որ պարզեք, ինձ էլ կասեք։

Իսկ «Միտանիքը» գործելու է։ Անգամ եթե առանց այն էլ սուղ թվաքանակ ունեցող հեղինակավոր ու կարողունակ անձերի մասնակցությունն անբավար լինի, ներգրավելու ենք արհեստական՝ մեքենայական ռեսուրսներ։

Նպատակներն իրագործվելու են ամեն գնով։

#ԽորքայինՀայաստան

#ՑանցայինՀայք

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել