ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է «ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՒՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ձևավորվել և հաստատվել է Հիմնադրամի գիտական խորհրդի կազմը։
Գիտական խորհուրդը մշտապես գործող խորհրդատվական-փորձագիտական խորհուրդ է, որի գործունեությունն ուղղված է Հիմնադրամի գիտական, հետազոտական և հրատարակչական ծրագրերի մասնագիտական ապահովմանը։
Խորհրդի հիմնական խնդիրներից են` Ակսել Բակունցի կյանքի և ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությանը նպաստելը, բակունցագիտական հետազոտությունների և գիտական նախաձեռնությունների քննարկումն ու գնահատումը, գիտաժողովների և գիտական այլ ծրագրերի բովանդակային հարցերի քննարկումը, գիտական աշխատությունների փորձաքննության և գրախոսության կազմակերպումը, մենագրությունների, ժողովածուների և այլ գիտական աշխատությունների՝ հրատարակության երաշխավորումը։
Գիտական խորհրդի կազմում ընդգրկվել են(համաձայնությամբ)՝
1. Թեհմինա Մարության — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ՝ ի պաշտոնե։
2. Սուրեն Դանիելյան — բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։
3. Վանո Եղիազարյան — բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
4. Արքմենիկ Նիկողոսյան — բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր։
9. Նաիրա Խաչատրյան — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ՝ ուսումնական աշխատանքների գծով, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս։
5. Լուսինե Գալստյան — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս։
6. Աիդա Մարանջյան-Մարտիրոսյան — բանասիրական գիտությունների թեկնածու, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում գործող հայագիտական կենտրոնի ղեկավար։
7. Հայկանուշ Ղազարյան — Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ՝ գիտական գծով։
8. Անի Եղիազարյան — բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ։
Գիտական խորհրդի ձևավորումը Հիմնադրամի գիտական գործունեության զարգացման կարևոր քայլերից է։ Խորհրդում համախմբված գիտական և մասնագիտական փորձը հնարավորություն կտա առավել համակարգված իրականացնել բակունցագիտական ուսումնասիրությունները, գիտական ու հրատարակչական ծրագրերը, ընդլայնել համագործակցությունը Հայաստանի և արտերկրի գիտական, կրթական ու մշակութային հաստատությունների հետ։
Շնորհակալություն ենք հայտնում գիտական խորհրդի բոլոր անդամներին առաջարկն ընդունելու և Հիմնադրամի գիտական նախաձեռնություններին իրենց փորձով ու գիտելիքով աջակցելու պատրաստակամության համար։