Հրեղեն ձիու հեծյալի հուշարձանի տեղադրման պատությունը Սիսիանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՀՐԵՂԵՆ ՁԻՈՒ ՀԵԾՅԱԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նախկին ,,Որոտան,, ռեստորանի դիմաց տեղադրված այս հուշարձանի շուրջ եղած ծառ ու թփերը ժամանակի ընթացքում այնքան էին բարձրացել, որ համարյա ծածկել էին հուշարձանը։

Մի քանի օր առաջ շրջապատը մաքրվեց ավելորդորթյուններից և այժմ հուշարձանը տեսանելի է իր ողջ հմայքով ու շքեղությամբ։ Տեղադրումից անցել են տարիներ։

Շատերին, հատկապես նոր սերնդին, կարող է հետաքրքրել այս եզակի և անկրկնելի աշխատանքի տեղադրման պատմությունը։

Կարող եմ ուղղակիորեն ասել, որ այն միանգամայն պատահականորեն հայտնվեց Սիսիանում:
Մեր հայրենակից ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի մոտ պատվիրել էինք Խորհրդային Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանի և Լիպարիտ Իսրայելյանի կիսանդրիները` իրենց ծննդավայր Բռնակոթում տեղադրելու համար:

Հաճախ էի այցելում նրան` աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Արվեստանոցում պատրաստի շատ գործեր կային, բայց բավականին հրապուրիչ էր արվեստանոցի մի անկյունում դրված ըստ էության հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված՝ վիշապներին գլխատած և դրախտից անմահական խնձոր բերող մետաղաձույլ հրեղեն ձիու հեծյալը: Առաջարկեցինք նրան այդ գործը տեղադրել Սիսիան քաղաքում։ Քանդակագործը չմերժեց մեր խնդրանքը:

1989 թվականին այն բերվեց և տեղադրվեց «Որոտան» ռեստորանի դիմաց: Պատվանդան կառուցելու անհրաժեշտություն չառաջացավ, քանի որ քանդակագործի առաջարկով դրան փոխարինեցինք Աղիտու գյուղից բերված բնական հսկա ժայռաբեկորով: Իր այդ գործին քանդակագործը տվել է «Կտրիճը» անունը: Սա Սյունիքի դարպասներից հետո նրա երկրորդ մոնումենտալ գործն է Սիսիանում։ Իսկ դիմաքանդակի ժանրի աշխատանքները բավականին շատ են, որոնց թվում է նաև Համո Սահյանի հուշարձանը, որի համար արժանացել է հանրապետության պետական մրցանակի

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել