Մի անեկդոտ հիշեցի։
Մեկը գիշերամիզության խնդիր է ունենում ու ոչ մի բժիշկ չի կարողանում բուժել էս մարդուն։
Վերջը էս մարդը մի օր դիմում է հոգեբանի։
Անցնում են ժամանակներ, էս մարդու ընկերները տեսնում են, որ սա նախկինի համեմատ ավելի ուրախ է։
Հաճելիորեն հարցնում են, ասում են.
– Փաստորեն հոգեբանը կարողացա՞վ լուծել ձեր խնդիրը։
– Իրականում էդքան էլ չէ,- ասում է մեր անեկդոտի հերոսը,- խնդիրը կա, բայց հիմա ես հպարատանում են դրանով։
Հիմա մեր ՔՊ-ականներն են։
Ինչների՞դ վրա եք տենց ուրախ, չեմ հասկանում։
Հպա՞րտ եք, որ Արցախը տվել ենք, թե՞ ձեզ «դզզում» ա, որ Ադրբեջանը հերիք չի զորքը կոխել ա մեր երկրի տարածք ու չի հանում, եւ ասում ա ոնց ասեմ, տենց պիտի լինի։
Կա՞յֆ եք ստանում էդ վիճակից, չեմ հասկանում։
Ձեր սիրելի առաջնորդն էլ ասում է, հա, որ չտանք, պատերազմ է լինելու, պիտի տանք։
Էս ինչ կարգի էքսպերտներ են ձեր հետ աշխատում, որ տենց հպարտ ու ուրախ եք։
Ամոթն էլ լավ բան է։ Գետինը մտնեք։
հ.գ. կներեք գռեհիկ բառամթերքի համար, բայց էս դեպքում ստիպված էի։