Հույժ անձնական կարծիք Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ միացնելու որոշման մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
253 Views

Վարդան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀՈՒՅԺ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ ը, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ ։

Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն ։ Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ ։

Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում ։

Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից եւ վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել