Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում հայտարարվում է համայնքային շաբաթօրյակ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայտարարություն

Գորիս համայնքի սիրելի բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում հայտարարվում է համայնքային շաբաթօրյակ։

Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին, ձեռնարկություններին և բիզնեսներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերել և մաքրել իրենց հարակից տարածքները, այդ թվում՝ սեփական դարպասներից դուրս հատվածները։ Առանձնատների բնակիչներին ևս հորդորում ենք մաքրել իրենց բակերը և մայթերը։

Միաժամանակ հորդորում ենք հոգ տանել մասնավոր տարածքներում, բակերում, փողոցների մայթերում տնկված թփերի և ծառերի մասին՝ պահպանելով դրանց կանաչապատ տեսքը։

Շաբաթօրյակի ընթացքում կուտակված աղբը տեղափոխելու համար կարող եք զանգահարել «Գորիսի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ՝ +374 77 668499 հեռախոսահամարով։

Յուրաքանչյուր բնակիչ համայնքի տերն է, և յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքը կարևոր է։ Եկեք միասին մաքուր և գեղեցիկ դարձնենք մեր համայնքը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել