Հնագույն գտածո Արցախում. 6500 տարվա ատամը հաստատում է հայերի բնիկ լինելը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մի ատամի պատմություն

Արցախում նախամարդու ժամանակաշրջանին վերագրվող 50-60 000 տարվա մշակութային շերտ ունեցող քարանձավների թիվը հասնում է տասնյակի: Այս քարանձավներում պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում: Սակայն այն, ինչ 2015թ.-ին Ալեքսանա Ղուզե քարանձավից հայտաբերեցին հեաբանները՝ բացառիկ էր: Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա քարանձավ համալիրում հայտնաբերված գտածոն ո՛չ նախամարդու գործիք էր և ո՛չ էլ սեպագիր արձանագրություն: Դա մի ատամ էր, որը պատկանել է էնեոլիթի ժամանակաշրջանում ապրած մարդուն: Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ատամը 6,5 հազար տարեկան է: Սակայն գտածոյի իրական միսսիան ավելի լուրջ էր, ու եթե սովորաբար նման նմուշները տալիս են հնէաբանական ու հնագիտական արժեքավոր ինֆորմացիա, ապա ԱՏԱՄԸ պետք է պատասխան տար մեկ շատ կարևոր հարցի՝ ո՞վ է եղել այն մարդը, ով դեռ 6500 տարի առաջ ապրել է ներկայիս Արցախի տարածքում: Ինչպես հայտնի է՝ ատամի մեջ ԴՆԹ-ն կարող է պահպանվել դարերով, ուստի հայտնաբերված ատամի ԴՆԹ-ի կառուցվածքը պարզելու փորձագիտական ուսումնասիրությունների համար գտածոն ուղարկվում է Կոպենհագենի գենետիկայի համալսարան, որտեղ էլ գիտնականների կատարած բազում ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ ատամի ԴՆԹ գենը հենց այն նույնն է, որն ունի ժամանակակից հայը: Այս փաստը վերստին ապացուցում է, որ հայերը ոչ թե այլ տարածաշրջաններից են տեղափոխվել Արցախ, այլ Հայկական լեռնաշխարհի բնիկներն են:

Օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել