Իզուր չէ, որ ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած համաձայնագրի նախնական տեքստում ուղղագրական սխալով է գրված “ռասսայական ատելություն” բառակապակցությունը: Այդ առիթով հատուկ նվեր կա թավշուկների համար. լուսանկարը ներկայացնում է ադրբեջանական փոստային ծառայության կողմից թողարկված “Արևմտյան Ադրբեջանի պատմություն” խորագրով նամականիշերի շարքը: Հիշեցնեմ, որ նամականիշը ՊԵՏԱԿԱՆ վճարման միջոց է:
Առայժմ երեք դիտարկում տեքստի հետ կապված.
ա. ի՞նչ հիմքով է բացակայում փախստականների վերադարձի վերաբերյալ կետը: Այստեղ պետք է հասկանանք, որ ՀՀ գործող իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունը հենց այդ պատճառով 2023 թ. սեպտեմբերին որևէ օրենք չընդունեցին և որևէ կարգավիճակ չսահմանեցին ՀՀ անցած արցախահայերի համար: Սա կոչվում է հանցակցություն ցեղասպանության իրականացման գործում և այդ ծանրագույն հանցագործության արդյունքների բացահայտ ամրագրում, ինչը պատժելի է ՀՀ օրենքներով:
բ. ինչու՞ է բացակայում համաձայնագրի նախնական տեքստում որևէ հիշատակում ադրբեջանական երկրորդ պետական կազմավորման մասին: Խոսքը Նախիջևանի ինքնավար հանրապետության մասին է, որի կարգավիճակը 1921 թ. մարտին որոշվել է նաև ՀԽՍՀ-ի ստորագրությամբ: Ալմա Աթայի համաձայնագրի հիշատակումը ենթադրում է նաև Նախիջևանի ԻՀ կարգավիճակի վերահաստատում ՀՀ-ի կողմից: Եթե Նախիջևանի Ինքնավար հանրապետությունն իրավունք ունի գոյություն ունենալ, ապա ի՞նչ հիմքով է բացակայում ԼՂԻՄ-ի կարգավիճակի մասին հիշատակումը: Պատասխանը մեկն է. էթնիկ զտումների ու ցեղասպանության:
գ. որևէ հիշատակում չկա 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների մասով: Այն համաձայնագիրը ստորագրելու պահին համարվու՞մ է արդյոք գործող փաստաթուղթ, թե չի գործում, կամ չեղարկվում է ստորագրվող երկկողմ համաձայնագրով: Եթե այն չի գործում և հայկական կողմը հետամուտ չի դրա կետերի իրագործմանը, ապա նման բովանդակությամբ համաձայնագրի կնքումը նշանակում է ծանրագույն պետական հանցագործության իրականացում՝ այդպիսի հայտարարություն ստորագրելու և դրա դրույթների կիրառումը զանց առնելու դրվագներով: