Հիշեք, որ երկաթե բռունցքը տեղում է․Իլհամ Ալիև

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
221 Views

aysor.am կայքից տեղեկանում ենք Իլհամ Ալիևի հայտարարության մասին։

Տեքստը ներկայացնում ենք ստորև․

Հայաստանին պատասխան կոշտ միջոցներ կսպասվեն, եթե իր պաշտոնատար անձանց այցերը Լեռնային Ղարաբաղ շարունակվեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանում): Ի՞նչ ես անում այնտեղ: Թող Հայաստանը չմոռանա պատերազմը: Հիշեք, որ երկաթե բռունցքը տեղում է: Այս այցերին պետք է վերջ դրվի: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, ապա Հայաստանը դեռ ավելի շատ կզղջա դրա համար», – ասել է Ալիևը խորհրդակցությանը՝ նվիրված 2020 թ. արդյունքներին:

Նրա խոսքով՝ ցանկացած այց Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, պետք է իրականացվի միայն Ադրբեջանի թույլտվությամբ: Բացառություններ են Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելությունները:

«Ամբողջ աշխարհը ճանաչում է այս տարածքը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Ոչ մի օտարերկրյա քաղաքացի չի կարող մուտք գործել այս տարածք առանց մեր թույլտվության: Կարմիր խաչից բացի ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող այնտեղ գնալ: Մենք նրանց առաջին անգամ զգուշացրել ենք Արտաքին գործերի նախարարության միջոցով: Դրանից հետո նախազգուշացումը այլ կերպ է արվելու», – ասել է Ալիևը:

aysor.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել