Ահազանգում են բնակիչները
Հին Վանքի տափ թաղամասի / Սյունիքի փողոցի դեպի Երևան գնացող հատված, որտեղ գտնվում են թիվ 3 հիմնական դպրոցն ու թիվ 6 ՆՈՒՀ֊ը/ բնակիչների անունից ահազանգում ենք, որ թաղամասը, որտեղ գտնվում են դպրոց, մանկապարտեզ, հասարակական նշանակության, սպասարկման օբյեկտներ վտանգված է քաղաքացիների, առավել ևս դպրոցականների, մանկապարտեզ հաճախող երեխաների համար, իսկ վտանգը ստեղծել են թափառող շները, ավելի ճիշտ գամփռների ոհմակը:
Դպրոցի դռները փակվում են դպրոցականների առջև դասերը սկսվելու ժամին առանց հաշվի առնելու, որ երեխաները ուշանում են նաև շների ոհմակին շրջանցելու կամ վախից նրանց մոտով չանցնելու համար:
10-12 գամփռ գիշերները քնից զրկում են թաղամասի բնակչությանը , ցերեկները՝ սպառնում հոշոտել մեծերին ու փոքրերին:
Հասկանում ենք բոլոր ,, կենդանասերներին,, , բայց այսպիսի բարձիթող վիճակն այլևս անհանդուրժելի է:։
Էլմիրա Բալասանյանի ՖԲ էջից