Դիտումների քանակը` 7
Նոր բացահայտում հին Խնձորեսկում
Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում նոր բացահայտում է արձանագրվել։
Եկեղեցու խորանի առջև բացվել է տապանաքար, որի վրա գրված է. «Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի| ՌՃՀԸ(1729թ․)»։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Արշավախմբի ղեկավար, հնագետ Արտավազդ Զաքյանը գրառում է արել, հարցնելով՝ Ո՞վ է Ատվածաբան Խաչատուր վարդապետը։
Դեռ մինչեւ սեպտեմբերի 14-ը կշարունակվեն պեղումները։