Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում այսօր կայացավ հերթական հանդիպումը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և Յառեկ Զարիխտայի`
R2D Syunik, Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի ղեկավարի, Ավստրիական զարգացման գործակալության(ԱԶԳ) ծրագրային խմբի աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց, և վերջնական տեսքի բերվեցին համատեղ իրականացվող համայնքային 5 ծրագրերը։
Այդ ծրագրերն են`
Տեղի Քարագլուխ-Հին Շեն և Քարագլուխ-Ղաշար խմելու ջրագծի կառուցում
Տեղ-Քարաշեն միջհամայնքային ճանապարհի լուսավորում
Խոզնավար բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում
60 կվտ/ժ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում
գազագեներատորային հակակարկտային կայանի ստեղծում Տեղ համայնքում։
Պայմանավորվածության համաձայն աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերից։