ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մաթեմատիկայի սիրելի՛ ուսուցիչներ
✅️ «Մաթեմատիկա» առարկայի կամավոր ատեստավորմանն ընդառաջ՝ ԳՊՀ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը կազմակերպում է եռօրյա ինտերակտիվ սեմինարների շարք՝ նվիրված մաթեմատիկայի դպրոցական դասընթացի դժվարին խնդիրների լուծմանը:
👤 Սեմինարները վարելու է ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Դավթյանը:
📍 Սեմինար 1: Թեմա՝ «Միացությունների տեսություն: Հավանականությունների տեսության տարրերը դպրոցում»
📅 Օրը՝ նոյեմբերի 24
⏰️ Ժամը՝ 13:30
📍 Սեմինար 2: Թեմա՝ «Պարամետր պարունակող խնդիրների լուծման մեթոդները»
📅 Օրը՝ նոյեմբերի 27
⏰️ Ժամը՝ 13:30
📍 Սեմինար 3: Թեմա՝ «Երկրաչափության խնդիրների լուծման մեթոդական հարցեր»
📅 Օրը՝ նոյեմբերի 28
⏰️ Ժամը՝ 13:30
🏤 Սեմինարները կանցկացվեն ԳՊՀ փափուկ հմտությունների լաբորատորիայում (ԳՊՀ, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 2302 լս.)։
🔹️ Յուրաքանչյուր սեմինարի տևողությունը առնվազն 3 ակադեմիական ժամ է:
Սեմինարներին կարող են մասնակցել նաև կամավոր ատեստավորմամբ հետաքրքրված անձինք:
Աղբյուրը․ https://www.facebook.com/photo/?fbid=1422962512669789&set=a.578430777122971