«Հավասարություն, բազմազանություն, ներառականություն» թեմայով դասընթաց ԳՊՀ-ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Երեկ Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Հավասարություն, բազմազանություն, ներառականություն» թեմայով:

Դասընթացը վարեց ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս Նելլի Բաղդագյուլյանը՝ ընդգծելով թեմայի արդիականությունն ու կարևորությունը կրթական համակարգում:

Դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ներառական քաղաքականությունների, բազմազանության խթանման և հավասարության սկզբունքների կիրառման գործնական մեխանիզմներին:

Դասընթացավարն անդրադարձավ ներառականության, հավասարության, բազմազանության խնդիրներին, սկզբունքներին, մարտահրավերներին, խոչընդոտներին, հեռանկարներին, ռազմավարական ծրագրերին և մասնակիցներին ներկայացրեց դրանց իրականացման հնարավորությունները՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:

Դասընթացը ներառեց տեսական և գործնական մասեր՝ նպատակ ունենալով մասնակիցներին ներկայացնել, թե ինչպես կարելի է կիրառել ներառական քաղաքականությունները և ռազմավարական ծրագրերը՝ նպաստելով հավասարության, բազմազանության ապահովմանը կրթական միջավայրում:

Եղավ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում, մշակվեցին բարելավման մեխանիզմներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ներառականության, հավասարության, բազմազանության մակարդակը բուհական միջավայրում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել