Հայ հասարակության «հումորի ճգնաժամը». մտավորական դիտարկում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Օրվա մեջ մոտ երեք ժամ, ընդհանուր հաշվով, փորձեցի լսել հայ հասարակության սիրելի դեմքերին՝ նրանց, ովքեր ամենաշատ դիտումներն ունեն յութուբում և ամենաշատ հավանումներն այստեղ՝ ֆբ-ում։

Անուններ չեմ տա, որովհետև կարևորը երևույթն է: «Հայտնի» հումորիստներին լսելով՝ թե ինչի վրա է ծիծաղում հայ հասարակությունը, ես արդեն սկսում եմ հանձնվել, և ամեն բան դառնում է անիմաստ։

Նայում եմ դրանց շոուները․ մի հինգից-տասը հազար դրամ տան, գնան թատրոնների դահլիճներում, որոնք ժամանակին նախատեսված էին բարձրաճաշակ արվեստի համար, սերունդներ փչացնեն: Մարդիկ թվեր են տալիս ու հազարներով էլ գնում են սրանց տեղում ծափահարելու․․․

Զարմանալի էլ չէ, որ դեգրադացված շերտի ուղեղն արդեն չի կարող հասկանալ, որ խոսքն ունի զորություն՝ ոչնչացնելու և կառուցելու․․․

Տեսեք․

Մի օր Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել ընդամենը վեց բառից բաղկացած պատմություն, որը կարող է հուզել ցանկացած ընթերցողի, և գրողին հաջողվեց դա.

«Վաճառվում են մանկական կոշիկներ. չմաշված»։

Անգլերենով այն վեց բառ էր՝ «For sale: baby shoes, never used»։

Կամ, Ֆրեդերիկ Բրաունը գրել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը․

«Երկրագնդի վրա ողջ մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին…»։

Ամերիկացի գրող Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում, որն ուներ պատմվածքի ժանրի բոլոր բաղադրիչները՝ սկիզբ, գագաթնակետ և վերջաբան.

«Վարորդը ծխախոտ վառեց ու կռացավ բենզինի բաքի վրա՝ տեսնելու, թե որքան բենզին է մնացել։ Մահացածը քսաներեք տարեկան էր»։

Հակիրճության հանճարեղ օրինակ է սպարտացիների պատասխանը Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ի նամակին․

Ֆիլիպը գրել էր․

«Խորհուրդ եմ տալիս անհապաղ հանձնվել, որովհետև եթե իմ բանակը մտնի ձեր հողերը, ես կկործանեմ ձեր այգիները, կստրկացնեմ ձեր ժողովրդին և կկործանեմ ձեր քաղաքը»:

Ինչին սպարտացիները պատասխանել էին մեկ բառով․

«Եթե․․․»

Կամ՝ ինքնակենսագրականների մրցույթում հաղթեց մի տարեց ֆրանսուհի՝ նա գրել էր․

«Նախկինում ես ունեի հարթ դեմք և կնճռոտ կիսաշրջազգեստ, իսկ հիմա հակառակն է»։

Լակոնիկ խոսքի մեջ հայ հասարակությունը պարտված է ինտելեկտին։ Հումորի մեջ պարտված է սարկազմին։ Գրի մեջ պարտված է մտքին, մտքի մեջ պարտված է գաղափարին, գաղափարի մեջ պարտված է նպատակին, նպատակի մեջ պարտված է ստամոքսին, դե, իսկ պատերազմի մեջ պարտված է խաղաղությանը, որովհետև խաղաղության մեջ պարտված էր վերը նշվածներին։

Կարևորն այստեղ ոչ թե ասվածն է, այլ լսողի ընկալման աստիճանը, որն այնքան ցածր է, որ դրա հիմքի վրա բարձր արժեքներ չեն կառուցվի․ ապամոնտաժել է պետք մի ողջ ժողովրդի գիտակցական ենթագիտակցությունը…իսկ ապամոնտաժման լավագույն գործիքը, դարձյալ, գիրքն է!!!

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել