«ՈՄԱ -ում ամեն ինչ փոխվում է. և՛ մեր աշխարհայացքը, և՛ սովորությունները, որոնք ունեցել ենք կամ ունենք մեր քաղաքացիական կյանքում: ՈՄԱ-ն իմ հանգստության վայրն է դարձել: Այստեղ ես գտել եմ մարդկանց, որոնք նույն գաղափարի շուրջն են համախմբվել»:
Ժաննան պատմում է ՈՄԱ գալու շարժառիթի, ՈՄԱ-ում ստացած տպավորությունների, ձեռքբերումների, փոփոխությունների, աշխարհայացքի ընդլայնման և դասընթացներին պարբերաբար մասնակցելու մասին:
Նա 2022-ից ՈՄԱ-ում է և հաստատում է համոզմունքը, որ հայրենիքի կողքին կարելի է լինել անկախ տարբեր դրդապատճառներից, հանգամանքներից և վախերից, և որ փոքրիկ քայլերից են սկսվում քո երկրին օգտակարություն բերող փոփոխությունները:
Ուրախ և հպարտ ենք, որ ՈՄԱ-ն իր ճանապարհն անցնում է նաև Ժաննայի նման նվիրված, հաստատակամ և արժեքակիր օրինակ-մարդկանց հետ: