Հայկական տեխնոլոգիական գործիքներ՝ ազգային հզորացման համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մենք ներկայացրել ենք երկու տեխնոլոգիա՝ մեքենայական թարգմանություններով, որոնք թույլ են տալիս թարգմանել մոտ 15 օտար լեզուներից հայերեն և հայերենից՝ օտար լեզուներ։

Այդ զուտ ազգային գործիքներն օգտագործվելու են Թարգմանչաց նորագույն շարժման համար, բնակաբար, անհրաժեշտ թեսթավորումից և հղկվելուց հետո։

Իսկ Թարգմանչաց նորագույն շարժման արդյունքները լինելու են զուտ ազգային ցանցի՝ «ՄիՏանիքի» շտեմարանում։

Սա դեռ սկիզբն է։ Հետագայում հուսով եմ, որ մեր մշակած տեխնոլոգիական լուծումները շատ հաճելիորեն զարմացնելու են։

Այս պահին չեմ բացի բոլոր փակագծերը, ուղղակի մի քանի բառով նկարագրեմ, թե որն է լինելու հաջորդ քայլը։

Մենք տեխնոլոգիական առկա լուծումների հիմքի վրա պատրաստվում ենք մշակելու հաղորդակցական գործիքներ, որոնք լինելու են real-time կամ մոտ real-time֊ին։ Արդյունքում տարբեր լեզուներով խոսացող հայերն այս ճանապարհով հնարավորություն են ստանալու ազատ հաղորդակցել իրենց տիրապետած լեզուներով։

Այսպես ֆրանսիախոս հայը կարողանալու է իր տիրապետած լեզվով հաղորդակցվել, ասենք, արաբախոս հայի հետ։ Ուղղակի զրուցակիցները հաղորդակցելու են իրենց լեզուներով իսկ մնացած գործը՝ թարգմանությունը, ձայնավորումը մեկ այլ լեզվով անելու են տեխնոլոգիաները։

Սրանով մենք լուծելու ենք հաղորդակցության այն սուր խնդիրը, որը գոյություն ունի Հայաստանի և տարասփյուռ հայերի միջև։

Այնտեղ, որտեղ լուծված է հաղորդակցության թնջուկը, կարելի է խոսել իրապես ազգային՝ համայնքային համախմբման ու հզոր զարգացման մասին։

Բնականաբար այդ գործիքները հասու են լինելու իրապես հայկական ցանցում՝ «ՄիՏանիքում»։

Մենք գործ չունեն ամեն տեսակ քաղաքացիական հասարակությունների ու լպրծուն, նյութապաշտ, եսակենտրոն, կոնֆորմիստ «հպարտ» քաղաքացիների հետ։

«Միտանիքում» լինելու են մարդիկ, ովքեր գիտակցում են համայնքային ու ազգային առաջնահերթությունները և իրենց վեր չեն դասում համայնքից ու ազգից։

Կցում են մեր տաղանդավոր Դավիթ Գրիգորյանի նախագիծը, որը նա արել է դեռևս 2018 թվականից։ Այն անընդհատ ուշադրության կենտրոնում և միայն հիմա է հասունացել տեխնոլոգիները, որոնք թույլ կտան իրագործել այդ հանճարեղ գաղափարը։

Մենք ավելացնելու ենք ՁԱՅՆԸ։

ProMAQ-ը տեղական ռազմաարդյունաբերական ձեռնարկություն է։ Ցավոք, նրա մեծ ու անսահմանափակ հնարավորությունները դեռևս ամբողջական չեն օգտագործվում։

Հ․Գ․ Դուք, որ մոտենո՞ւմ եք խափանված մեքենային, ի՞նչ եք առաջնահերթ փնտրում․ իհարկե, գործիքնե՛ր։

Հիմա տեխնոլոգիաները մեր արդիական գործիքներն են։ Ես իզուր չեմ ամեն անգամ իմ գրառումներում տեխնոլոգիաներին անվանում գործիքներ։

Սովորեք որոնել կամ մշակել նոր ԳՈՐԾԻՔՆԵՐ և ոչ թե աննպատակ ու անօգուտ գոռալ, ինչպես այս 4 տարի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել