Հայկական հեմատիտե կնիքը՝ աստղագիտական և դիցաբանական գաղտնագրով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՀԱՅԿԱԿԱՆ /միտանի-խուրիական/ հեմատիտե գլանաձև կնիք /19մմ երկարությամբ/։Հեմատիտը իր կարծրության պատճառով դժվար փորագրվող է, բայց ոչ հայերի համար /օրինակները Բրիտանական թանգարանում/։Պեգասի պատկերները Հայկական լեռնաշխարհում հայտնվում են շատ ավելի շուտ քան հունական առասպելներում։Այս կնիքը աստղագիտության մասին մեր պատկերացումն է ․․․․․Պեգասի ամենապայծառ աստղերը երկնքում կազմում են մեծ քառակուսի, որը կոչվում է Պեգասի քառակուսի։ Քառակուսու ձախ կողմում դեպի արևելք ձգվում է երեք աստղերից բաղկացած կոր շղթա։ Սա Անդրոմեդա համաստեղությունն է։ Միասին Պեգասի և Անդրոմեդայի համաստեղությունները կազմում են բռնակով շերեփի կամ հսկայական ծխամորճի նման մի բան։

Այսպիսով, Խոյ համաստեղությունը գտնվում է Պեգասի քառակուսիից ձախ (արևելք)՝ Անդրոմեդայի աստղերի շղթայի տակ։Պեգասը տեսնում ենք և ներքևի ձախ անկյունում Խոյն է խոնարված, իս Անդրոմեդայի փոխարեն ինչ որ հզոր զինվոր է․․․․միանգամից ասեմ որ Խեթախուրիական և հունական աստվածների պանթեոնի միջև ամուր կապը անմիջապես ակնհայտ դարձավ խեթական տեքստերի հայտնաբերումից հետո:Այս դրվագում տեսնում ենք Տիֆոյի (Տիֆոն) առասպելը հունական համատեքստում , որին կհաջորդի Իլույանկայի («Օձ») խեթական առասպելի համեմատաբար նման տարբերակը։Այդ է վկայում նաև ութաթև աստղի անմիջապես ներքևում զուգահեռանիստ սիմվոլը /ժող․ ասած փախլավա/, դա վիշապի սերմն է։ Մարդուկը մասնատում է նրան, ապա Տիամատի մարմնից ձևավորում է տիեզերքի տարրերը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել