Հայաստանի պարտքը կրկին աճեց․ 750 մլն դոլար նոր եվրապարտատոմսեր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
130 Views

750 մլն դոլար !

Հարգելի հայրենակիցներ! Մինչև դուք զբաղված էիք իբր “խաղաղության” պայմանագրի թեմայով, քպ իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը։ Պարտքի այս խմբաքանակը այնպիսի գրավիչ է եղել կապիտալիստ ներդրողների համար, որ պահանջարկը կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար։ Աշխարհի քարտեզի վրա քիչ երկրներ կան, որոնք դոլարային 7.1 տոկոսով վարկ են վերցնում։ Որպեսզի հասկանաք թէ ինչ կարգի տարօրինակ գին է , ընդամենը հիշեցնեմ որ մինչ այս գործարքը, Հայաստանի արտաքին պարտքի տոկոսադրույքը եղել է ոչ ավելի 3.5 տոկոսից։ Ինչ որ մեկը, ով սերտ կապեր ունի արտասահմանյան ֆինանսական խմբերի հետ ,իշխանափոխությունից հետո պետք է բացատրի թէ

1. ինչու է 2.6 մլրդ պահանջարկ եղել մեր պարտատոմսերի նկատմամբ ՞ ։

2. ինչու է ինվեստորներին առաջարկվել 7.1 տոկոսային մակարդակ ՞ :

3. Ով է շահագրգիռ, որ բյուջետային դեֆիցիտ եվ ազատ անկման մեջ գտնվող տնտեսություն ունեցող երկրի տրամադրի նման ռեսուրսներ նախընտրական տարում ՞:

4. Ով է այն երջանիկ աստղի տակ ծնված Լոնդոնի բորսայում գործող ֆինանսական բրոքերը, ում վստահում են ՀՀ ֆինանսական տիտանները ?

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:

Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

Թողարկող’

Հայաստանի Հանրապետություն

Տեղաբաշխված ծավալ’

750,000,000 ԱՄՆ դոլար

Գնանշման օր’

2025թ. մարտի 5

Մարման օր

2035թ. մարտի 1

Եկամտաբերություն

7.1000%

Լրացուցիչ համեմատության համար տեղադրում ենք investing .com կայքում առկա տեղեկատվությունը Անգլիայի բանկի տաս տարվա պարտատոմսերի եկամտաբերության վերաբերյալ։

Հայաստան ” 7.1 տոկոս, Անգլիա ” 4.6 տոկոս

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել