Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ

🥉 Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականները, իսկ Ա խմբի հատուկ հաշվարկում՝ երրորդ հորիզոնականները՝ նվաճելով բրոնզե մեդալներ։

♟️ Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Նոնա Գափրինդաշվիլիի գավաթում (տղամարդկանց և կանանց հավաքականների հավաքած միավորների հանրագումարով)։

🇦🇲 Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

🇦🇲 Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

🇺🇿 Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։

🏆 Տղամարդկանց օլիմպիադայում 204 հավաքականների պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց օլիմպիադայում 187 հավաքականների պայքարում՝ Չինաստանի հավաքականը։

💪 Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։

🥈 Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։

🥉 Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։

🤩 Մարիամ Մկրտչյանը օլիմպիադայի շրջանակում լրացրել է նաև միջազգային վարպետի (IM) իր երրորդ նորման։ Մարիամի միջազգային վարկանիշն արդեն գերազանցում է 2400-ի շեմը, և ՖԻԴԵ-ի առաջիկա նիստում նրան պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչումը։

🎉 Շնորհավորում ենք մեր շախմատիստներին այս կարևոր հաջողության կապակցությամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել