Հայաստանի մարզերը՝ մեկ երկրի ներսում, բայց թվում է՝ առանձին աշխարհներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
183 Views

Սրտիս Սյունիքը/ Գորիս 2025

Կարդացեք մինչև վերջ, իսկ եթե չեք կարդալու Սյունիքին կսրտիկեք ուրեմն

Նոյեմբերից մինչև հունվար Հայաստանում շրջում եմ որպես զբոսաշրջիկ։ Մեքենա չունեմ, չեմ վարում։

Բացառությամբ մի քանի դեպքերի, երբ իմ անձնական ու ընկերական կապերն եմ օգտագործել, մնացածը լրիվ ինքնուրույն։

Կիսվում եմ տպավորություններովս։

Հայաստանի բոլոր մարզերը իրարից կտրված են, ապրում են անկախ հանրապետությունների նման։ Չկա ոչ մի նորմալ կոմունիկացիա, եթե չգիտես կոնկրետ վարորդների համարներ, ուրեմն ՎԵՐՋ հնարավոր չէ ինֆորմացիա ստանալ, թե ինչպես կարելի է ճամփորդել մի մարզից մյուս մարզ։

Մեզ միջմարզային լուրջ տրանսպորտային համակարգ է պետք. արագ, անվտանգ ու հասանելի։

Իսկապես ոչինչ չկա անելու երեկոները մարզերում։ Ապրեցի մի քանի քաղաքներում մի քանի օր։ Ինչ-որ բան անելու համար մարդիկ են պետք, որ ապրեն ու ստեղծեն։ Եղած մարդիկ էլ իմանան, թե ում համար են ստեղծում։ Ռեստորան կար մտնում էինք, մարդ չկար, նույնիսկ դուռը բաց թողած անտեր վիճակ։

Հղում եմ կատարում առաջին կետիս. եթե զարգացած տրանսպորտային համակարգ եղավ, Երևանից լիքը մարդ նույնիսկ կապրի մարզերում։ Գնացքները կյանքի կոչեք պարոնայք, մի մեծ քաղաքի չափ երկիր ենք, չգիտենք A-B ինչպես տեղաշարժվենք։

Չկան նորմալ ցուցանակներ։ Չկան զգուշացնող ցուցանակներ, թե քանի կմ-ից է լինելու հաջորդ գազա/բենզալցակայանը, որ եթե անկախ ճամփորդ է իր մեքենայով գլխի գալիքը նախապես իմանա։

Անվտանգությունը ու հարմարավետությունը also left chat.

Հյուրանոցների, հյուրատների, փողոցների, աստիճանների մեծ մասը հարմարեցված չէ մարդկանց անվտանգությանը։ Մի քիչ երկար շրջեք Հայաստանում կհասկանաք, որ մարդը որպես արժեք ՈՉԻՆՉ է էստեղ։ Գաղափարները ոչինչ են, եթե կատարումը թերի է։ Պետական վերահսկողություն պետք է լինի, որ սահմանի ստանդարտներ, որոնց պետք է հետևեն մարդիկ։ Լիքը մարդ չգիտի ու նորմալ է, որ չգիտեն, որտեղից իմանան։

Անսահման հյուրընկալ ենք, գրողը տանի!! Դեռ մեզ ոչ մեկ չի հասնի սրտաբացությամբ ու էներգիայի մեծագույն հոսքով։ Ցնդելու մարդիկ ենք մենք ու երբեք չեմ հիասթափվում։

Բուքինգով’ ամրագրել ենք հյուրանոց, որը գոյություն չուներ բա, էդպես էլ է լինում։

Գիտե՞ք տուրիստների համար հեշտ է))

Մնացածը հաջորդիվ։

Ուղղակի ուզում եմ ասել, հարկերը բարձրացնելուց առաջ այնքան շատ խնդիրներ կան լուծելու առաջնային ու ավելին ասեմ’ ՀՐԱՏԱՊ, որ միայն հստակ աշխատող մեխանիզմներ ունենալու դեպքում կարելի է մտածել մեր բեռը ծանրացնելու մասին, որովհետև էլ այլ բան չի մնա, քան մտածենք, որ ամեն բան անում է պետությունը, որ մենք հեշտ աշխատենք, ոչինչ մենք էլ աշխատենք, որ ավելի լավ լինի

Հ.Գ. եթե աշխատում եք ներգնա տուրիզմի ոլորտում, հարմարեցրեք ու մի երկու ամիս Հայաստանով անդադար շրջեք, շատ հետաքրքիր պատկեր կտեսնեք։ Իմ կարծիքով Հայաստանը այս պահին միայն կազմակերպված զբոսաշրջության երկիր է, մնացյալ դեպքերում զբոսաշրջիկը պետք է հաճախ աղոթի, որ բարով-խերով միշտ տեղ հասնի

Կարող եք կիսվել գրառմամբ, ի դեպ

Վաղվանից գրասենյակային կյանքին եմ վերադառնում, եթե համագործակցելու ցանկություն կա, գրեք, հանդիպենք սկսենք

Ձեզ լավ կիրակի

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել