Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է շախմատի միջազգային առցանց մրցաշար՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև:

Հայաստանի հավաքականում ընդգրվել էին ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները:

Մրցաշարի մեկնարկից առաջ բոլոր երկրների մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը:

Պետի տեղակալը բարձր գնահատելով նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումն ու նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ շեշտադրել է շախմատի կարևոր դերը մարդկանց միավորելու, մտավոր կարողությունների զարգացման և սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու գործում:

Անզիջում մրցաշարի արդյունքում առաջին հորիզոնականը նվաճել է Բելառուսի Հանրապետության հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, արժանացել են պատվավոր երկրորդ հորիզոնականին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել